Մոսկվայում սափրագլուխները հարձակվել են դեռահասների` հայի ու չեչենի վրա

PanARMENIAN.Net - Օգոստոսի 16-ին` ժամը մոտ 18.30-ին, Մոսկվայի Պոլյարնայա փողոցում` «Պոլյարնի» կինոթատրոնի մոտ, Ռուսաստանի քաղաքացիներ եւ Մոսկվայում մշտական բնակություն ունեցող 8-րդ դասարանի աշակերտների` էթնիկ հայ Գեորգի Մուկանյանի եւ չեչեն Ասլամբեկ Իզնաուրովի վրա հարձակվել են 18-20 տարեկան երկու ծայրահեղականներ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Ռուսաստանի Հայերի միության տեղեկատվական ծառայությունից: «Տուժած դպրոցականների պնդմամբ, իրենք պարզապես իրենց գործերն էին գնում անելու, երբ անսպասելիորեն հայտնվեցին ազգային արժանիքը վիրավորող այդ անձինք եւ վայրկենապես հարձակվեցին նրանց վրա կաստետով եւ սուր կտրող առարկայով: Դեռահասները ՌՀՄ Սպորտակումբի քիքբռնցքամարտի սեկցիայում սպորտի հաճախելու շնորհիվ, չնայած տարիքային եւ ֆիզիկական տարբերությանը, հարձակվողներին անսպասելի հակագրոհ են տվել, ինչն, ըստ երեւույթին, փրկել է նրանց կյանքը: Հարձակման արդյունքում Գեորգի Մուկանյանը ստիպված էր դեմքի վնասվածքով դիմել Դեկաբրիստների փողոցում գտնվող մանկական բուժկետ, որտեղ նրա կտրվածքը կարեցին: Ասլամբեկը նույնպես մարմնական վնասվածքներ ունի: Այդ միջադեպը նկատել է ոստիկանական պահակախումբը, որից հետո հարձակվողները փախուստի են դիմել: Հետեւելով նրանց` ոստիկանությանը չի հաջողվել ձերբակալել հարձակվողներին: Մնում է միայն կռահել, թե ինչ ավարտ կարող էր դա ունենալ, եթե չլիներ դպրոցականների տոկունությունն ու ոստիկանական պահակախմբի զգոնությունը»,- ասվում է ՌՀՄ հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---