Կիրո Մանոյան. Թուրքիան ձախողել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը` փոխելով խաղի կանոնները

PanARMENIAN.Net - Հայաստանն արդեն վաղուց պետք է հայտարարեր, որ ներկա չի գտնվի Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղին, քանի որ Անկարան ձախողել է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տարվող բանակցությունները` չկատարելով իր խոստումները: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայ Դատի ՀՅԴ-ի քաղաքական հարցերով կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը : Նրա խոսքերով, Թուրքիան ցանկանում է աշխարհին ցույց տալ, որ «երկխոսություն է վարում» Հայաստանի հետ: Երեւանը պետք է բարձրաձայն հայտարարի, որ Թուրքիան ձախողել է բանակցությունները եւ ապացուցի, որ սկսած ապրիլի 23-ից երկրները միջեւ երկխոսություն չկա: Թուրքիայի վրա հարկավոր է ճնշում գործադրել` հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի արձանագրման համար:



«Թուրքիան ձախողել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը` փոխելով խաղի կանոնները», -ասել է Կիրո Մանոյանը: Նրա կարծիքով, հայ-թուրքական սահմանը չի բացվի մինչեւ հոկտեմբերի 14-ը, քանի որ Երեւանն ու Անկարան պարզապես չեն հասցնի համապատասխան համաձայնագիր ստորագրել: Փաստաթղթերի ձեւակերպման եւ համաձայնագրի ստորագրման համար շատ ժամանակ կպահանջվի, իսկ մինչեւ ֆուտբոլային խաղը 60 օր էլ չի մնացել:



Ս.Սարգսյանը Երեւանում Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ կմեկնի Թուրքիայում կայանալիք Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին միայն այն դեպքում, եթե հայ-թուրքական սահմանը բացվի կամ կողմերը լինեն Հայաստանի ապաշրջափակման շեմին:



Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղը տեղի կունենա 2010 աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 14-ին Բուրսայի Աթաթուրքի անվան մարզադաշտում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---