Արդյո՞ք Հայաստանի տնտեսական զարգացման կարեւոր գործոնը Ռուսաստանի տնտեսական զարգացումն է

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավոր, Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը, խոսելով տնտեսական անկման մասին, նշել է, որ իրեն զարմացնում է այն բանի պարադոքսը, որ Ճգնաժամը համառորեն թակում էր Հայաստանի դուռը, իսկ մենք մեզ հանգստացնում էինք նրանով, որ այն մեզ համար սպառնալիք չէ»:



Վարդան Բոստանջյանը բավականին մռայլ արձագանքեց ներկա իրավիճակին այն առնչությամբ, որ երկիրը հարկադրված է արտասահմանից ստացված միջոցները ներդնել հակաճգնաժամային ծրագրերում եւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման գործում, այլ ոչ տնտեսության զարգացման մեջ:



Նրա կարծիքով, Հայաստանի տնտեսությունում դրական միտումները տեսանելի կլինեն 2010 թվականին:



Վարդան Բոստանջյանի հետ անհամաձայնություն է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ, իսկ այժմ Հայ ազգային կոնգրեսի կողմնակից Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքերով, Հայաստանում տնտեսական աճ լավագույն դեպքում կարելի է ակնկալել միայն 2011 թվականին:



Բագրատ Ասատրյանը նաեւ նշել է, որ Հայաստանում մոռանում են մեր երկրի տնտեսական զարգացման այնպիսի կարեւոր գործոնի մասին, ինչպիսին Ռուսաստանում տնտեսական զարգացումն է:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---