19 օգոստոսի 2009 - 22:57 AMT
ԱԱՀՈՒ-ի զորավարժությունների անցկացումը հետաձգվել է
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությա (ՀԱՊԿ)Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) խոշորամասշտաբ զորավարժությունների անցկացումը հետաձգվում է: Այդ մասին Նովոստի-Ղազախստան տեղեկատվական գործակալությանը հաղորդել է ՀԱՊԿ քարտուղարության աղբյուրը: « ՀԱՊԿ ԱԱՀՈՒ զորավարժությունները հետաձգվում են», - ասել է նա:

Նշենք, որ Ղազախստանի պաշտպանության նախարարությունում միջոցառման անցկացման ժամկետի հետաձգումն արդեն հաստատել են: «Ներկայումս կողմերը համաձայնեցնում են անցկացման ժամկետը», - նշել է Ղազախստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

Ինչպես հայտնի է, Փոխգործակցություն-2009 զորավարժությունները պետք է մեկնարկեին օգոստոսի 19-ին Ղազախստանում: Դրանց պետք է մասնակցեր ավելի քան 6000 մարդ: Սցենարը ենթադրում է համատեղ ուժերով ՀԱՊԿ մասնակից պետությունների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ռազմական սպառնալիքի կանխումը:

Նախատեսվում էր, որ զորավարժությունների ակտիվ փուլը տեղի կունենա 2009 թվականի հոկտեմբերի 14-ին` ՀԱՊԿ մասնակից պետությունների ղեկավարների մասնակցությամբ: