Թավրիզի «Շախրիյար» նավթամշակման կոմբինատի նավթամթերքները կմատակարարվեն Հայաստանին

PanARMENIAN.Net - Իրանի Նավթամթերքների արտադրության եւ բաշխման ազգային ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչ Սեյեդ Հասան Քասեմ-զադեն, ով պատասխանատու է Թավրիզի «Շախրիյար» նավթամշակման կոմբինատի շինարարության նախագծի իրականացման համար, «Մեհր» գործակալությանը տված հարցազրույցում հաղորդել է, որ կոմբինատի արտադրանքը կմատակարարվի Հայաստանին եւ Միջին Ասիայի ու Կովկասի մի շարք երկրների:



Ս.Հ. Քասեմ-զադեի խոսքերով, «Շախրիյար» կոմբինատից ստացված նավթամթերքները կհամապատասխանեն «Եվրո 5» էկոլոգիական չափանիշներին: Կոմբինատում կարտադրվի բենզին 92 եւ 95 օկտանային թվով:



Ս.Հ. Քասեմ-զադեն անդրադարձել է Երասխ-Թավրիզ նավթատարի շինարարության նախագծի շրջանակներում հետազոտական աշխատանքներ սկսելու հարցին եւ ասել, որ Թավրիզում նոր նավթամշակման կոմբինատի շինարարության ավարտից հետո, վերը նշված խողովակաշարի շնորհիվ պայմաններ կստեղծվեն միջին Ասիայի եւ Կովկասի երկրներ, այդ թվում նաեւ Հայաստան այնպիսի նավթամթերքի արտահանության համար, ինչպիսին է բենզինն ու դիզելային վառելիքը, հաղորդում է Iran. ru-ն:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---