20 օգոստոսի 2009 - 18:35 AMT
ՀՅԴ-ն քաղաքական ուժերի հետ համագործակցության իր պլատֆորմն է պատրաստում
ՀՅԴ-ն քաղաքական ուժերի հետ համագործակցության իր պլատֆորմն է պատրաստում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՀՅԴ կուսակցությունից Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Մենք միշտ հայտարարել ենք, որ մեր պլատֆորմը դեռեւս մշակման փուլում է գտնվում եւ կհրապարակվի սեպտեմբերին»,- ասել է հայ պատգամավորը: Նրա խոսքով, պլատֆորը թույլ կտա ավելի մոտ ծանոթանալ ՀՅԴ դիրքորոշման հետ երկրի ներքին ու արտաքին քաղաքականության հարցում: Մինասյանը չի բացառել նաեւ հնարավոր համագործակցությունը երկրի ընդդիմական ուժերի հետ:

Հանդիպմանը Արծվիկ Մինասյանը նաեւ հաղորդել է, որ սեպտեմբերի 2-ին ՀՅԴ-ն Լեռնային Ղարաբաղի անկախության օրվան նվիրված ցույց կանցկացնի: