20 օգոստոսի 2009 - 19:21 AMT
Մարտի 1-ի դեպքերի մասին զեկույցի արդյունքներն անակնկալ կդառնան հասարակության համար
2008թ. մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն իր վերջնական զեկույցը կներկայացնի սեպտեմբերին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՀՅԴ կուսակցությունից Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով, լուծարված փաստահավաք խումբը 2250-էջանոց նյութ է ներկայացրել, որում տեղ են գտել դեպքերի վայրում կատարված փորձաքննությունների արդյունքները, ծառայողական հետաքննության մեկնաբանություններն ու արդյունքները: Ընդ որում Մինասյանը նշել է, որ չգիտի, թե թե որքանով այդ զեկույցը կբավարարի հասարակությանը: Նա նաեւ նկատել է, որ արդյունքները կարող էին եւ ավելի լավը լինել, եթե ընդդիմությունն ավելի ակտիվ մասնակցեր հանձնաժողովի աշխատանքին:

«Զեկույցի արդյունքները բացասական իմաստով անակնկալ կդառնան հասարակության համար: Խմբի առջեւ դրված խնդիրները լուծում չեն ստացել»,- հայտնել է Արծվիկ Մինասյանը: Հայ պատգամավորն իր դժգոհությունն է հայտնել նաեւ նախնական հետաքննության աշխատանքի վերաբերյալ:

Մինասյանը նաեւ հաղորդել է, որ հանձնաժողովը բազմիցս երկրի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին հրավիրել է քննարկելու մարտի 1-ի դեպքերը, սակայն նրանք չեն արձագանքել: Ընդ որում նա ավելացրել է, որ թեեւ գրավոր հրավեր չի եղել, բանավոր կերպով դա բազմիցս արվել է: «Հայաստանի թե առաջին, եւ թե երկրորդ նախագահները սխալ են գործում` հրաժարվելով հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից»,- ասել է նա: