20 օգոստոսի 2009 - 20:42 AMT
Հայ բռնցքամարտիկները պարտություն են կրել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակչում
Հայ բռնցքամարտիկներ Ազատ Դավթյանը (91 կգ) եւ Հովհաննես Օհանյանը (+91 կգ), որոնք դուրս էին եկել Շչեցինում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչ, պարտություն կրեցին մրցակիցներ բելառուս Վլադիսլավ Կուպցովից եւ խորվաթ Դինո Մանսուրին համապատասխանաբար: Հայաստանի երկու ներկայացուցչներն էր պարտվեցին 0:2 հաշվով:

Այդպիսով, Հայաստանի ութ ներկայացուցիչներից յոթն արդեն դուրս են մնացել առաջնությունից, որոնցից չորսը, այդ թվում Վլադիմիր Մարգարյանը (64 կգ) եւ Հարություն Աբրահամյանը (69 կգ) դուրս մնացին քառորդ եզրափակչում:

Հայկական հավաքականից միայն Կարեն Այլազյանին (51 կգ ք/կ) հաջողվեց անցնել կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի բուլղարացի բռնցքամարտիկ Ստեֆան Իվանովը: