ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպումները է ունեցել լեհահայ համայքնի ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Կոլոբժեկ եւ Կոշալին քաղաքներ, որտեղ հանդիպումներ ունեցավ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարարին ուղեկցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը եւ «Լեհաստանի հայկական համագումար» կազմակերպության նախագահ Կարեն Հովսեփյանը:



Ինչպես համագումարում, այնպես էլ նշված հանդիպումների ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները ՀՀ նախարարի առջեւ բարձրացրեցին բազմաթիվ հարցեր, որոնցից առավել ուշագրավ էին, Լեհաստանում բնակվող 16 տարին լրացած պատանիների զինհաշվառման եւ անձնագրավորման խնդիրները, հայ-լեհական հարաբերությունների զարգացմանը, հայ պատանիների կրթությանն ու զինծառայությանը, համայնքի կրթամշակութային խնդիրներին առնչվող բազմաթիվ հարցեր:



ՀՀ Սթյուռքի նախարարը սիրով պատասխանեց հուզող բոլոր հարցերին, ներկայացրեց ՀՀ օրենսդրության պահանջները ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները տվյալ ոլորտում: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---