Հենրիխ Մխիթարյանի թիմը Եվրոպայի Լիգայի խաղում խուսափել է պարտությունից մրցավարի ավելացրած ժամանակում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 20-ին տեղի են ունեցել Եվրոպայի լիգայի երրորդ play-off ռաունդի առաջին հանդիպումները, որոնցից մեկում Դոնեցկի «Մետալուրգը» սեփական հարկի տակ ոչ ոքի է խաղացել Վիեննայի «Աուստրիայի» հետ` 2:2 հաշվով:



Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ողջ խաղի ընթացքում դաշտում է եղել, ու թեեւ այս անգամ գոլ չի խփել, բայց ողջ խաղի ընթացքում ակտիվություն է ցուցաբերել:



Իսկ «Մետալուրգի» համար խաղը հեշտ չէր: Դոնեցկի թիմը ստիպված էր երկու անգամ տանուլ տվածը ետ բերել:



Հնդիպման հաշիվը հյուրերն էին բացել: 7-րդ րոպեին աչքի ընկավ Միլենկո Աչիմովիչը` տուգանային հրապարակից գնդակնն ուղղելով մերձավոր ինյակ: 17-րդ րոպեին Դոնեցկի թիմն հաջողվեց ետ խլել գնդակը. թեւային փոխանցումով Մարիո Սերժիո Կինգսլին 12 մետրից գլխով հարվածով գոլ խփեց հետավոր «ինյակ»: Երկրորդ խաղակեսի սկզբում, 48-րդ րոպեին ավստրիացիները կրկին առաջ անցան` իր հաշվին գոլ գրանցեց Սանի Էկե Կինգսլին: Եւ միայն մրցավարի ավելացրած երկորորդ րոպեին Դոնեցկի ֆուտբոլիստներին հաջողվեց փրկել խաղը` հանդիպման հերոս դարձավ Վելիզար Դիմիտրովը` դիպուկ հարվածով գնդակն ուղղելով ավստրիացիների դարպասի մերձավոր անկյունը:



Այս զույգի մոտ ամեն ինչ կորոշվի օգոստոսի 27-ին Վիեննայում կայանալիք պատասխան խաղում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---