21 օգոստոսի 2009 - 15:10 AMT
Կազակ կինը, հայն ու ադիգը կդառնան Սոչիի խորհրդանիշը
Կուբանի կազակ կնոջ, հայի եւ ադիգի քանդակներն անձնավորում են բազմազգ, հյուրընկալ Սոչին : Այդպիսի քանդակագործական կոմպոզիցիա մոտ ժամանակներս կտեղակայվի Ադլերի շրջանում, հաղորդել են Կրասնոդարի երկրամասի 2014 թ. ձմեռային Օլիմպիական խաղերի նախապատրաստմանն առընթեր լիազորությունների իրականացման դեպարտամենտից:
Այդ կոմպոզիցիան առողջարանային քաղաքում 2014 թ. Օլիմպիադայի մի շարք խորհրդանիշների ստեղծման շարունակությունն է, որոնց նախաձեռնողը դարձել է Սոչիի ղեկավար Անատոլի Պախոմովը:
Օրինակ, «Ռիվյերա» քաղաքային զբոսայգու մոտ տեղակայվել է օլիմպիական Սոչիի խորհրդանիշը հանդիսացող մի կոթող` 12 օլիմպիական մայրաքաղաքների ուղղություններն ու նրանց հեռավորությունները ներկայացնող ցուցանակներով: «Չէ-որ մեզ միավորում է մեծ օլիմպիական գաղափարը, որի համար գոյություն չունեն պետական սահմաններ եւ տարածություններ, բարության, միասնականության եւ մարդասիրության գաղափարը», - հայտարարել է քաղաքապետը:
Նախագծի հեղինակի` քաղաքի գլխավոր նկարիչ Էլինա Բարանսկայայի խոսքերով «քաղաքի հյուրերից քչերը չեն համաձայնի որպես հիշատակ լուսանկարվել օլիմպիական կոթողի կողքին», - հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍ-ը: