21 օգոստոսի 2009 - 18:09 AMT
Հանցավորությունը եղել է բոլոր ժամանակներում, եւ խնդիրը նրա դեմ արդյունավետ պայքարի կազմակերպման մեջ է
ՀՀ Ոստիկանության տվյալների համաձայն, նախորդ 6 ամիսների ընթացքում հանցավորության ամենաբարձր մակարդակն արձանագրվել է Երեւանում` 316 դեպք, եւ Լոռիում` 228 դեպք: Ոստիկանությունը ցածր մակարդակի հանցավորության մարզեր է անվանել Շիրակն ու Արագածոտնը, որտեղ իրականացվել է ընդամենը 133 հանցագործություն, Գեղարքունիքը` 137 եւ Արարատը` 136:

Նշված ժամանակահատվածում աճել է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը` 1681-ից մինչեւ 2743 եւ 87-ից մինչեւ 129 դեպք համապատասխանաբար: Ավելի քան 2.5 անգամ աճել է նաեւ կանանց կողմից իրականացված հանցագործությունների թիվը` 199-ից մինչեւ 531 դեպք:

Ինչպես այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, այս տարի հանցագործությունների բացահայտումը կազմել է 85% ի հեճուկս անցյալ տարվա նույն շրջանի 75%-ի: