ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ամառային ներշնչանք» նախագիծը հասել է Արմավիր

PanARMENIAN.Net -

Բջջային կապի հայկական օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է Արմավիրում` «Ամառային ներշնչանք» նախագծի շրջանակներում արդեն հերթական դարձած միջոցառման անցկացման մասին:



Միջոցառումների շարքը մեկնարկել էր Լոռիում, այնուհետեւ տեղի ունեցել Արագածոտնում, իսկ այս անգամ` կայացել Արմավիրում: Արմավիրի գեղագիտական դաստիարակության կենտրոններում եւ արվեստի դպրոցներում անցկացվեց ներքին մրցույթների շարք` համախմբելով ներշնչանքի ոգով, սեփական աշխատանքները հասակակիցների հետ կիսելու ցանկությամբ եւ միասնական ուժերով հաղթանակի հասնելու նպատակով միավորված աշակերտներին:



Արմավիրումեւս միջոցառումը մեծ տոնի էր վերածվել: Այս նախագիծը բացահայտում եւ զարգացնում է Հայաստանի շրջաններում բնակվող երեխաների ստեղծագործական տաղանդը: Երեխայի վառ երեւակայությունը մրցույթի հիմնական շարժիչ ուժն է: Երեխաների աշխատանքների գնահատման չափանիշներ են ընտրված յուրօրինակությունը, վառ արտահայտչականությունը եւ մշակութային առանձնահատկությունների արտահայտումը: Մասնակցող աշխատանքները ներկայացվում են տարբեր ժանրերում` ազգագրական պարեր, երգեցողություն, նկարչություն, ասեղնագործություն, դրամատիկ արվեստ, արհեստներ եւ լուսանկարչություն: Աշխատանքները թեմատիկորեն պետք է կապված լինեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ, կամ էլ պարունակեն ընկերության կորպորատիվ նշանը:



«Մեր տաղանդավոր երեխաներն իրավունք ունեն ինքնարտահայտվելու: Մեր պատասխանատվությունն է տալ նրանց հմտություններ եւ ճիշտ ուղղորդել նրանց` զարգացնելու իրենց տաղանդները: Ոչինչ չպետք է խոչընդոտի այսօրվա սիրողական մակարդակում ստեղծագործողներին դառնալ վաղվա խոշոր արվեստագետները: Հայաստանը հայտնի է որպես արվեստների երկիր. եկե'ք նպաստենք դրա շարունակականությանը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---