Հայ թեթեւ ատլետը 18-րդ տեղն է զբաղեցրել խմբում եւ դուրս մնացել թեթեւ ատլետիկայի աշխարհի առաջնությունից

PanARMENIAN.Net - Հայ թեթեւ ատլետ Մելիք Ջանոյանը դուրս է մնացել Բեռլինում ընթացող թեթեւ ատլետիկայի աշխարհի առաջնությունից որակավորման ռաունդում:



Ջանոյանը հանդես էր գալիս «Նիզակի նետում» դիսցիպլինում եւ 74.74մ արդյունքով 18-րդ տեղն է զբաղեցրել A խմբում` առաջ անցնելով Լեհաստանի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Պարագվայի եւ Լիտվայի ներկայացուցիչներից:



Նշենք, որ Ջանոյանը չկարողացավ գերազանցել սեփական ռեկորդը` 78.03մ (Ադլեր):



Հայաստանը թեթեւ ատլետիկայի աշխարհի առաջնությանը ներկայացնում էին երկու մարզիկ` Մելիք Ջանոյանն ու Անի Խաչիկյանը:



Ավելի վաղ Խաչիկյանը, հանդես գալով «100մ վազք» դիսցիպլինում, 12.30վրկ արդյունքով խմբում զբաղեցրեց 5-րդ տեղը եւ չանցավ փլեյ-օֆֆ:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---