Հոլիվուդում կկայանա «Արփա» 12-րդ Միջազգային կինոփառատոնը

PanARMENIAN.Net - «Արփա» 12-րդ Միջազգային կինոփառատոնը տեղի կունենա Հոլիվուդում հոկտեմբերի 23-25: Այս տարի ամենամյա փառատոնը, հիմնված «Արփա» կինոյի , երաժշտության եւ արվեստի հիմնադրամի կողմից, կբացվի Հայկ Ղազարյանի «Վենետիկ» ֆիլմի ամերիկյան պրեմիերայով` լատինոամերիկյան կինոաստղերի` Ալֆոնսո Էռեռայի եւ Ռուդի Ռոդրիգեսի մասնակցությամբ:



Կինոփառատոնի երեք օրվա ընթացքում Հոլիվուդի Եգիպտական կինոթատրոնում կներկայացվեն 50-ից ավելի գեղարվեստական, կարճամետրաժ, վավերագրական, այդ թվում նաեւ անիմացիոն ֆիլմեր եւ երաժշտական տեսանյութեր: Փառատոնի շրջանակներում ներկայացված կինոնկարների ցանկում հանդիսատեսը կկարողանա դիտել նաեւ Ալեքս Վեբի «Hove» ֆիլմը` Օլիմպիա Դուկակիսի մասնակցությամբ: Փառատոնին կմասնակցեն կինեմատոգրաֆիստներ Հայաստանից, Իրանից, Լիբանանից, Թուրքիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իսրայելից եւ Պաղեստինից:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---