24 օգոստոսի 2009 - 13:03 AMT
«Փյունիկը» պահպանում է առաջատարի իր դիրքը Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում
Ավարտվել է Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ փուլը, որում Հայաստանի գործող չեմպիոն Փյունիկը արտագնա խաղում հաղթանակ է տարել Կապանի «Գանձասարի» հանդեպ` 0:2 հաշվով: Հաղթանակից հետո Հայաստանի չեմպիոնը հավաքել է 44 միավոր եւ 7 միավորով պահպանել է հեռավորությունն իրեն հետապնդող «Միկայից»:

«Միկան», իր հերթին, նույնպես հաջող հանդիպում է անցկացրել` նույն հաշվով սեփական հարկի տակ հաղթելով «Ուլիսին»:

Մնացած երկու հանդիպումները խաղաղ ելք են ունեցել. «Արարատն» արտագնա հանդիպման ժամանակ չորրորդ ոչ ոքին է խաղացել առաջնությունում, այս անգամ «Բանանցի» հետ, իսկ «Շիրակն» ու «Կիլիկիան» մեկական գոլ են փոխանակել:

19-րդ փուլի արդյունքները.

«Շիրակ»- «Կիլիկիա»- 1:1
Գոլեր. Կարեն Խաչատրյան-49 (Շիրակ); Հայկ Մկրտչյան-85 (Կիլիկիա)

«Միկա»- «Ուլիս»- 2:0
Գոլեր. Բոտի Դեմել-45, Էդնեյ-71

«Գանձասար»- «Փյունիկ»-0:2
Գոլեր. Ալբերտ Թադեւոսյան-64, Ալբերտ Հովակիմյան-90

«Բանանց»- «Արարտ» - 0:0

Մրցաշարային դրությունը 19 փուլից հետո.

1. Փյունիկ - 44
2. Միկա - 41
3. Ուլիս - 36
4. Բանանց - 32
5. Գանձասար - 26
6. Շիրակ - 16
7. Կիլիկիա - 12
8. Արարատ - 7: