Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 100 000 դրամ անվանական արժեքով թղթադրամը24 օգոստոսի 2009 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհրդի որոշմամբ, օգոստոսի 24-ին շրջանառության մեջ է դրվում 100 000 դրամ անվանական արժեքով թղթադրամը, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին լրագրողներին է հաղորդել ԿԲ Խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը: Նրա խոսքով, այդ որոշումն ընդունվել է` ելնելով խոշոր տնտեսվարող սուբյեկտների համար դրամական գործարքները հեշտացնելու, ինչպես նաեւ ազգային տարադրամով այդ գործարքների խթանման նպատակով խոշոր թղթադրամները շրջանառության մեջ դնելու` շատ երկրների փորձից: «100 000-դրամանոց թղթադրամի ներմուծումը ԿԲ վարած ընդլայնված քաղաքականության հետեւանքն է»,- ասել է նա:Դրա հետ մեկտեղ Աբրահամյանը նշել է, որ երկու տարվա ընթացքում դրամական, այդ թվում` 50 000 դրամ անվանական արժեքով թղթադրամի շրջանառության առնչությամբ ԿԲ կողմից անցկացվող հետազոտությունները վկայում են այն մասին, որ գոյություն ունի բավականաչափ պահանջարկ նաեւ 100 000-դրամանոց թղթադրամի ներմուծման համար: «ԿԲ հաշվարկներով, այդ թղթադրամը կզբաղեցնի առկա դրամական շրջանառության 3%, մինչդեռ 50 000-անոց թղթադրամը զբաղեցնում է առկա դրամական շրջանառության 7%, եւ դա միանգամայն բավարար սահման է նրա համար»,- ավելացրել է ԿԲ Խորհրդի անդամը: Բացի դրանից, Աբրահամյանն ավելացրել է, որ նոր թղթադրամի շրջանառությունը չի նպաստի գնաճին: ԿԲ մասնագետ Գեւորգ Նուբարյանն իր հերթին հաղորդել է, որ նոր թղթադրամի ստեղծման պատմությունը բխում է Հայաստանում քրիստոնեության տարածման գաղափարախոսությունից, ինչը հաշվի առնելով` դիմերեսին պատկերված է առաջին հայ քրիստոնյա արքա Աբգար Ե-ն, որը մատնանշում է Հիսուս Քրիստոսի կենդանագիր պատկերով դաստառակին, իսկ դարձերեսին Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկի` Թադեոսի կողմից այդ դաստառակը Աբգար արքային փոխանցելու տեսարանն է եւ վերջինիս հրաշալի ապաքինումը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |