24 օգոստոսի 2009 - 19:06 AMT
Ռուս-Թուրքական փոխհարաբերություններում կարող է տեղ գտնվել նաեւ Հայաստանի համար
Եթե Մոսկվան եւ Անկարան շարունակեն զարգացնել հարաբերությունները էներգետիկայի ոլորտում, ապա Հայաստանը կարող է միանալ այդ գործընթացին: Այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտարարեց Կովկաս Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Այսօր Հայաստանը արտադրում է ավելի շատ էլեկտրաէներգիա, քան օգտագործում է եւ կարող է մատակարարել այն Թուրքիայի արեւելյան գավառներին»,- նշեց հայ քաղաքագետը: Նրա խոսքերով, ելնելով այն բանից, որ հայկական ատոմակայանը ղեկավարվում է ռուսական ընկերության կողմից, ապա չի բացառվում, որ Հայաստանի համար կարող է տեղ գտնվել ռուս-թուրքական փոխհարաբերությունների մեջ: