Ֆիլադելֆիայում կկայանա Արշիլ Գորկու աշխատանքների «Հետահայաց» խորագրով ցուցահանդեսը24 օգոստոսի 2009 - 22:31 AMT PanARMENIAN.Net - Ֆիլադելֆիայի Արվեստի թանգարանը կազմակերպել է ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու` ամերիկյան աբստրակցիոնիզմի հիմնադրի աշխատանքների շարժական ցուցահանդեսը: «Հետահայացը» բաղկացած կլինի 180 կտավներից ու գրաֆիկ աշխատանքներից, որոնք հավաքվել են ԱՄՆ ու Եվրոպայի հասարակական ու մասնավոր հավաքածուներից, ինչը թույլ կտա ավելի լավ պատկերացնել նկարչի աշխարհը:Վերջին անգամ Արշիլ Գորկու աշխատանքների նման մասշտաբի ցուցահանդես անցկացվել է 1981թ.: Ներկայիս ցուցահանդեսի ժամանակ փորձ կարվի ներկայացնելու հայկական մշակույթի եւ 1915թ. Հայոց ցեղասպանության ազդեցությունը նկարչի աշխատանքների ու կյանքի վրա: Ֆիլադելֆիայում «Արշիլ Գորկի: Հետահայաց» ցուցահանդեսը տեղի կունենա 2009թ. հոկտեմբերի 21-ից 2010թ. հունվարի 10-ը, որից հետո շարժական ցուցադրությունը կտեղափոխվի Լոնդոն` Tate Modern պատկերասրահ (2010թ. փետրվարի 10-ից մայիսի 3-ը), իսկ հետո` Լոս-Անջելեսի Ժամանակից արվեստի թանգարան (2010թ. հունիսի 6-ից սեպտեմբերի 20-ը): Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան) ծնվել է 1904թ. Արեւմտյան Հայաստանի Խորկոմ գյուղում` Վանա լճի մոտ: 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Արշիլն իր մոր եւ երեք քույրերի հետ հասել է Արեւելյան Հայաստան, որտեղ 1919թ. դաժան սովի եւ զրկանքների պայմաններում մահանում է ապագա նկարչի մայրը: Ինքը դրանից հետո տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ վերցնում է Արշիլ Գորկի ծածկանունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |