25 օգոստոսի 2009 - 13:21 AMT
Երեւանում կբացվի Լենդ Արթին նվիրված լուսանկարների ցուցահանդես
Այսօր` օգոստոսի 25-ին, Երեւանում «Նարեկացի» մշակութային կենտրոնում կբացվի Լենդ Արթին նվիրված լուսանկարների ցուցահանդես: Այստեղ կներկայացվեն հայ եւ արտասահմանյան երիտասարդության ներկայացուցիչների աշխատանքների լուսանկարները: Արվեստի այս գործերի հեղինակները «Integration» հասարակական կազմակերպության հրավերով ճանապարհորդել են Հայաստանով` ստեղծելով Լենդ Արթի նմուշներ` բացարձակապես միայն բնական նյութերով` քարերով, ծաղիկներով , տերեւներով եւ այլ բնական միջոցներով:

Արվեստի այս ուղղությունը ծագել է նախորդ դարի 60-ական թվականների վերջին Միացյալ Նահանգներում: Հասարակության կողմից այն ընդունվեց 1968 Նյու Յորք քաղաքի Դուան պատկերասրահում Լենդ Արթին նվիրված մի շարք ցուղահանդեսների մեկնակնարկմամբ, որի հիմնական գաղափարը ստեղծել արվեստի գործեր բնության կողմից տրված բոլոր բարիքների միջոցով: