Անկարային ձեռնտու չէ Երեւանի հետ երկխոսության կանգնեցումը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կանգնեցումը հակասում է ինքնին Թուրքիայի շահերին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին ասել է «Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեկարյանը: «Եթե Թուրքիան ցանկանում է տարածաշրջանային տերություն դառնալ, ապա պետք է հասկանա, որ դա անհնար է, քանի դեռ նա վատ հարաբերություններ ունի իր հարեւան երկրների հետ: Բացի դրանից, այսօր Թուրքիայի առջեւ ավելի բարդ խնդիրներ են ծառացած, քան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը` կիպրոսյան հիմնախնդիրը, քրդական խնդիրը: Բոլոր այդ հարցերը խոչընդոտում են նրա մուտքին ԵՄ»,- նշել է հայ փորձագետը:



Այդ ենթատեքստում Կարեն Բեկարյանը կարծիք է հայտնել, որ Թուրքիան իմիտացիոն քաղաքականություն է վարում ոչ այնքան հայ-թուրքական գործընթացի, որքան երկրի եվրոինտեգրման առնչությամբ: «Անկարան փորձում է ԵՄ-ին ամեն կերպ ցույց տալ, որ առաջընթացի է հասել մի շարք հարցերում, եւ եթե ներկա պահին այդ առաջընթացը չի նկատվում կիպրոսյան կամ քրդական հիմնախնդիրներում, ապա այն անպայման պետք է լինի հայ-թուրքական փոխհարաբերություններում»,- հայտնել է «Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահը:



Կարեն Բեկարյանը ուշադրություն է դարձրել նաեւ այն հանգամանքին, որ մի քանի տարի շարունակ թուրքական իշխանությունները ոչ մի քայլ չեն նախաձեռնում, որպեսզի թուրքական հասարակությունն ավելի հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերի Հայաստանի հանդեպ: Բայց, չնայած Անկարայի իմիտացիոն քաղաքականությանը, Հայաստանի խնդիրն է որքան հնարավոր է շատ օգուտ քաղել այդ գործընթացից:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---