25 օգոստոսի 2009 - 18:11 AMT
Ամերիան իրականացնում է «Երկրի ոչ պաշտոնական առաջնորդների ազդեցությունը հասարակական կարծիքի վրա»
Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) նախաձեռնության շրջանակներում MWH Global, TNS Opinion եւ Mostra Communication կազմակերպությունների գլխավորությամբ միավորումը նախաձեռնել է «Հասարակական կարծիքի հարցման եւ ուսումնասիրության» (Opinion Polling and Research (OPPOL)) ծրագիրը 15 ԵՀՔ երկրներում, այդ թվում եւ Հայաստանում, սույն թվականի մարտի 9-ից մինչեւ 2011թ. մարտի 9-ը: Նախագծի առաջին փուլը կարծիք ձեւավորողների (Opinion Leaders) նախնական ուսումնասիրության իրագործումն է 2009թ. մայիսից օգոստոս ամիսներին: Հաշվի առնելով «Ամերիա» ընկերության փորձը համանման նախագծերում` միավորումը Հայաստանում նախնական վերլուծության աշխատանքները վստահել է այդ ընկերությանը:

OPPOL ծրագրիհիմնականնպատակնէ առավել մանրամասն տեղեկատվություն ձեռք բերել ENPI (Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիք) երկրներում բնակվող տարբեր թիրախային խմբերի տեղեկատվական աղբյուրների, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ համապատասխան երկրներում վերջինիս դերի մասին այդ թիրախային խմբերի տեղեկացվածության եւ ըմբռնման մակարդակի վերաբերյալ: Ծրագրի հիմնախնդիրներից են նաեւեւ ԵՄ-ի քաղաքականության եւեւ գործունեության հասանելիության ստուգումը կամ կարծիքների փոփոխությունները: Այն նաեւ ուղղված է ԵՄ-ի հետ համագործակցության զարգացման եւ տեղեկատվական գործունեության համար ամուր հիմքերի ստեղծմանը շահառու երկրներում` ուսումնասիրությունների հիման վրա:

Ներկայումս Ամերիան կատարում է հիմնարար ուսումնասիրություններ: Առանաձնացվել է կարծիք ձեւավորողների (բարձրակարգ փորձագետներ եւ որոշակի բնագավառներում կարկառուն ներկայացուցիչներ, որոնց կարծիքը շատ կարեւոր է հանրության համար) 7 խումբ: Այս 7 խմբի մեջ ընդգրկված է 100 մասնակից, որոնց թվում են հայտնի քաղաքական գործիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավոր հատվածի բարձրաստիճան ղեկավարներ, լրատվամիջոցների մասնագետներ, հոգեւորականներ, շահույթ չհետապնդող կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ գիտնականներ:

Այս փուլի աշխատանքները ներառում են ընտրանքի ձեւավորումը, վերլուծական գործիքների զարգացման գործին մասնակցությունը, հարցաթերթիկների արդյունավետության ստուգումը, հարցազրույց անցկացնողների վերապատրաստումը, տվյալների հավաքագրումը, որակի վերահսկումը եւ հաշվետվություն ներկայացնելը: Բոլոր հարցազրույցներն անց են կացվել առերես: Ուսումնասիրության անցկացման համար ընտրված մեթոդաբանությունը, մանրակրկիտ նախապատրաստական աշխատանքները, հարցազրույց անցկացնողների եւ ղեկավար անձնակազմի մասնագիտական որակավորումը, ինչպես նաեւ նման աշխատանքների իրականացման հարուստ փորձը, երաշխավորում են գործընթացի ամենաարդյունավետ իրագործումը եւ բարձր որակը սեղմ ժամկետներում:

OPPOL նախագիծը ներառումէհասարակական կարծիքի հարցումներ: Փորձագետների խմբերի ուսումնասիրությունը (կենտրոնացված խմբերի միջոցով) եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության վերաբերյալ տեղեկացվածության ամփոփ գնահատումը իրագործվելու է ԵՄ-ի նախաձեռնությամբ: Գնահատման հիման վրա Նախագիծը տրամադրելու է ռազմավարական եւ վերլուծական աջակցություն Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցության գործընթացին, նրա պատվիրակությանը ENPI երկրներում` ներառյալ Հայաստանը, ENPI տարածշրջաններում իրագործվող նախագծերին եւ այլ գործընկերներին: Այս ամենը կծառայի շահառու երկրների թիրախային խմբերի ավելի լավ տեղեկացվածությանը` ԵՄ-ի հետ համագործակցության եւ տեղեկատվական միջոցառումների միջոցով, որոնք կիրականացվեն ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա:

Montgomery Watson Harza (MWH)` աշխարհի ամենամեծ խորհրդատվական խմբերից է, որը տրամադրում է համապատասխան ծառայություններ շրջակա միջավայրի պահպանման բնագավառում եւ մասնագիտացած է բազմասեկտորային ծրագրերի/նախագծերի կառավարման եւ ինստիտուցիոնալ զարգացման ոլորտում:

MWH` անկախկազմակերպություն է (սեփականատերեր են հանդիսանում աշխատակիցները), որն ունի 7000-ից ավել հիմնական աշխատակից աշխարհի ավելի քան 160 գրասենյակներում` բոլոր մայրցամաքներում: MWH-ն համագործակցել է աշխարհի ամենամեծ ֆինանսական հաստատությունների հետ եւ ունի սեփական փորձ ծրագրերի/նախագծերի բոլոր օղակների կառավարման գործում` ներառյալ ճանաչումը,, նախապատրաստումը,, իրագործումը,, մոնիտորինգը եւ գնահատումը: Անցած 10 տարիների ընթացքում MWH-ն եղել է Եվրոպական հանձնաժողովին, Համաշխարհային բանկին եւ երկկողմանի աջակցություն ցուցաբերող մի շարք կազմակերպություններին նշանակալից ծառայություններ մատուցողը:

TNS opinion` TNS-ի մի մասն է, Kantar group-ի անդամ եւ շուկայի ուսումնասիրության աշխարհի ամենամեծ կազմակերպություններից մեկն է, որը գործում է բոլոր հինգ մայրցամաքների 80 երկրում: TNS opinion-ը մասնագիտանում է միջազգային կարծիքների որակական եւ քանակական ուսումնասիրությունների անցկացման մեջ` օպտիմալ կերպով օգտագործելով այն հնարավորությունները, որոնք առաջանում են TNS-ի գլոբալ ցանցից օգտվելիս: TNS opinion-ը ունի ավելի քան 30 տարվա փորձ համակարգման գործում` ներառյալ Եվրոբարոմետրի հարցումները,. յուրաքանչյուրը ներառում է 27.000 պատասխանող Եվրամիության 27 անդամ երկրներում:

Mostra` հաղորդակցության գործակալություն` տեղակայված Բրյուսելում, որը տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ` տեղեկատվական քարոզարշավների կազմակերպումից մինչեւ լրատվամիջոցները, լսողական եւ տեսողական ապրանքատեսակները, տպագրված նյութերը,, վեբ կայքերը եւ այլ գործընթացները: Նրանք մասնագիտացել են եվրոպական հաստատություններին եւ այլ միջազգային կազմակերպություններին աջակցության ցուցաբերման մեջ, որպեսզի վերջիններս կարողանան տարածել իրենց գործունեությունն ու քաղաքականությունն ամբողջ աշխարհում:

Ամերիան Հայաստանում խորհրդատվական ծառայություններ տրամադրող առաջատար ընկերություններից է, որը գործուներություն է ծավալում կորպորատիվ վերակառուցման, միաձուլումների, ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի եւ պորտֆելային ներդրումների, պետական եւ կորպորատիվ արժեթղթերի շուկայի, գործարար եւ ռազմավարական պլանավորման, ֆինանսական եւ հարկային խորհրդատվության, օտար երկրների հետ առեւտրի կազմակերպման, նախագծերի եւ կազմակերպությունների հաշվապահության վարման եւ այլ ոլորտներում: Լինելով «Ամերիա» խորհրդատվական խմբի մաս` Ամերիան տրամադրում է անկախ, կոնֆիդենցիալ եւ անկողմնակալ խորհրդատվական ծառայություններ միմյանց հետ ներդաշնակ համագործակցող հինգ խորհրդատվական բաժինների միջոցով` Գործարար խորհրդատվություն, Ֆինանսական խորհրդատվություն, Հաշվապահական եւ հարկային խորհրդատվություն, Իրավաբանական եւ Ներդրումային խորհրդատվություն: