Վ.Զախարով. Բաքուն ջանում է ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ մոլորեցնել միջազգային հանրությանը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության երրորդ կողմի բացակայության մասին Ադրբեջանի նախագահի վարչակազմի տեղեկատվական ապահովման ու քաղաքական վերլուծության բաժնի վարիչի հայտարարությունը կարելի է բնորոշել միայն որպես անլուրջ: Ադրբեջանը մոռանում է, որ դեռեւս 90-ական թվականներին նա մի շարք պայմանագրեր է կնքել Լեռնային Ղարաբաղի հետ, որոնք վկայում են Բաքվի կողմից Ստեփանակերտը որպես հակամարտության կողմ ճանաչելու մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ՄՀՄՊՀ Կովկասյան հետազոտությունների Կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Զախարովը: «20 տարի շարունակ Բաքուն ջանում է բոլորին համոզել, որ հենց Հայաստանն է սկսել Ադրբեջանի դեմ պատերազմը: Ոչինչ չի ասվում այն մասին, որ Ղարաբաղում բնակվող մարդիկ հայեր են եւ նրանք նույնպես էթնիկական զտման են ենթարկվել Ադրբեջանի կողմից»,- ընդգծել է ռուս փորձագետը: Նրա խոսքով, միջազգային հանրությունը լավ ծանոթ չէ ղարաբաղյան հակամարտության հետ եւ Բաքուն, օգտվելով դրանից, մոլորության մեջ է գցում աշխարհին:



Ադրբեջանի նախագահի վարչակազմի տեղեկատվական ապահովման ու քաղաքական վերլուծության բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը նախօրեին, մեկնաբանելով հայկական կողմի հայտարարությունը բանակցային գործընթացի մեջ ղարաբաղյան կողմի ներգրավման անհրաժեշտության մասին, հայտնեց, որ «հակամարտության ոչ մի երրորդ կողմ գոյություն չունի»: Ասլանովի խոսքով, «միայն Հայաստանն ու Ադրբեջանը կարող են բանակցությունների սեղանի շուրջ լուծել ղարաբաղյան հակամարտությունը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---