Հայաստանի պետական բյուջեի եկամուտները նվազել են 55 մլրդ դրամով

PanARMENIAN.Net - 2009 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթանցքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 359 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 426.5 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից ճշտված իննամսյա ծրագրի համապատասխանաբար 67.1 եւ 70.3 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 39.9%-ով, ծախսերի գծով` 47.6%-ով:



Նախորդ տարվանույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 13.3%-ով կամ 55 մլրդ դրամով: Մասնավորապես` 18.1%-ով (61.5 մլրդ դրամով) նվազել են հարկերն ու տուրքերը եւ 3.1%-ով` պաշտոնական դրամաշնորհները, որոնք կազմել են ավելի քան 2.7 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում պարտադիր սոցիալական ապահովության վճարները եւ այլ եկամուտներն աճել են համապատասխանաբար 1.7 մլրդ դրամով (3.2%-ով) եւ 4.8 մլրդ դրամով (31.5%-ով):



Պետական բյուջեի եկամուտների 77.8%-ը ձեւավորվել է հարկերի եւ տուրքերի, 15.8%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.6%-ը` այլ եկամուտների եւ 0.8%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:



«Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 9.6 մլրդ դրամ` նախորդ տարվա 9.1 մլրդ դրամի դիմաց:



2009 թվականի հունվար-հուլիս ամիսներին պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 279.2 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր` 65.2%-ով կատարելով իննամսյա ծրագիրը եւ 38.1%-ով` տարեկան ծրագիրը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---