26 օգոստոսի 2009 - 13:15 AMT
ԱՄԷ-ի դաշնային ազգային խորհրդի ղեկավարը շահագրգռված է Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացմամբ
Ս.թ. օգոստոսի 25-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանին ընդունել է ԱՄԷ դաշնային ազգային խորհրդի (խորհրդարան) նախագահ Աբդ ալ-Ազիզ Աբդալլահ ալ-Ղուրեյրը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Հանդիպմանը դեսպան Մելիքյանը ալ-Ղուրեյրին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձ-հրավերը, որը շնորհակալությամբ է ընդունվել Ազգային խորհրդի նախագահի կողմից:

Զրույցի ընթացքումքննարկվել են երկու երկրների խորհրդարանների համագործակցության, միջխորհրդարանական բարեկամության պատգամավորական խմբերի ստեղծման, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Ալ-Ղուրեյրի խնդրանքով դեսպան Մելիքյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները եւ տարածաշրջանային քաղաքականությունը:

Էմիրությունների Ազգային խորհրդի ղեկավարը նշել է, որ ինքը հետաքրքրված է Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացմամբ, եւ հարկավոր է գարծուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

ԱՄԷ խորհրդարանինախագահը բարեմաղթանքներ ու ջերմ ողջույններ է փոխանցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին: