26 օգոստոսի 2009 - 15:25 AMT
On-line-հարցում. Մադրիդյան սկզբունքները ընդհանուր առմամբ անընդունելի են Հայաստանի եւ Ղարաբաղի համար
Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը անցկացրեց on-line-հարցում` հաշվի առնելով հասարակական կարծիքի մեծ նշանակությունը, կապված Մադրիդյան սկզբունքների հրապարակման եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս փուլի հետ` «Արդյոք ընդունելի են մադրիդյան սկզբունքները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար»: Ինչպես հայտարարեց Երեւանում կայացած մամլո ասուլիսին Հետազոտական կենտրոնի ղեկավար Վահան Դիլանյանը, հարցումներն անցկացվել են մեկ ամսվա ընթացքում, որին մասնակցել են 18 - 40 տարեկան ինտերնետից օգտվողներ հայաստանցիներ եւ սփյուռքահայեր:

«Արդյո՞ք ընդունելի են այս սկզբունքները Հայաստանի եւ Ղարաբաղի համար» հարցը ուղարկվեց ընդհանուր առմամբ 3651 ինտերնետից օգտվողներին, որոնք իրենց հերթին բաժանված էին երկու թիրախային խմբերի` հասարակական ակտիվ 18-30 տարեկան երիտասարդների եւ գիտա-փորձագիտական 25-40 տարեկան անձանց»,- ընդգծեց կենտրոնի ղեկավարը:

Դիլանյանի խոսքերով, հարցվածների 61.30% (1239 ) կարծում են, որ մադրիդյան սկզբունքները անընդունելի են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար: Եվ միայն հարցվածների 24.34% (492) ընդունում են այդ սկզբունքները,14.25% պատասխանի մեջ չեն կողմնորոշվել:

«Օn-line հարցման արդյունքները չեն հանդիսանում Հայաստանի եւ սփյուռքի հասարակական կարծիքի 100% արտացոլումը: Սակայն Հայաստանի իշխանությունները պետք է դրանք հաշվի առնեն: Անցկացվող հարցումի ժամանակաշրջանում մեր կենտրոնը ստացավ շատ մեկնաբանություններ: Հիմնականում, այդ մեկնաբանությունների հեղինակները քննադատում էին Մադրիդյան սկզբունքները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունները: Մեկնաբանություններում մարդիկ իրենց անհանգստություն էին հայտնում այն մասին, որ Մադրիդյան սկզբունքները չեն ապահովում Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը»,- հայտարարեց Վահան Դիլանյանը :