26 օգոստոսի 2009 - 20:16 AMT
Ռոստովի մարզում անցավ «21-րդ դարի Հայ երիտասարդությունը իր հոգեւոր ժառանգության պահպանողն է» ամառային ճամբարը
«21-րդ դարի Հայ երիտասարդությունը իր հոգեւոր ժառանգության պահպանողն է»` այսպիսի խորագրի տակ անցկացվեց ամառային ճամբար ծրագիրը, որի կազմակերպիչներն էին Ռոստովի շրջանի Բոլշիե Սալի գյուղի Հայ Առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցու վանահայրը (Աստվածածնի Վերափոխման եկեղեցի) եւ Նոր Նախիջեւանի ու Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանյան թեմի երիտասարդական «Դոնի Նոր Նախիջեւանի հայկական համայնքի» կազմակերպության նախագահ Պելինա Խաչիկյանը` հովանավորների ֆինանսական աջակցությամբ:

Ինչպես PanARMENIAN.Net -ին հաղորդեց «Միասին» Հայկական Ինտերնետ-ընկերությունը, միջոցառման նոր ձեւաչափը թույլ տվեց ամբողջությամբ իրականացնել դրված նպատակները, հատկապես սովորեցնել երիտասարդ հայերին ճանաչել հայ մշակույթը, միավորել նրանց եւ ստեղծել ընդհանուր շփման եւ փոխնգործակցության դաշտ Դոնի Ռոստով քաղաքի եւ Ռոստովի մարզի Մյասնիկյան շրջանի երիտասարդության միջեւ, նաեւ քննարկել նրանց հետ հոգեւոր դաստիարակության հարցեր:

Նախագծի շրջանակներում նախատեսված էր տեղեկատվության մատուցման եւ մասնակիցների գործունեության բազմազան ձեւեր` հոգեւոր ընթերցանություններ, զրույցներ Անանիա հոգեւոր առաջնորդի հետ, վիճաբանություններ, հանդիպումներ Ռոստովի մարզիՀայ Առաքելական եկեղեցու առաջնորդերի հետ, Հայ ժողովրդի պատմության դասախոսություններ, որոնք կարդաց Հայ համայնքի Դոնի Նոր Նախիջեւանի երիտասարդական կազմակերպության ղեկավար Նարինե Սահակյանը, վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմերի դիտումներ Հայոց պատմության եւ Քրիստոնեական կրոնի մասին:

Ճամբարում շփվելու անկաշկանդ մթնոլորտը բնության գրկում ստեղծեց հարմար պայմաններ Աստվածաշնչյան լուրջ առարկաների քննարկման համար: Մասնակիցները ակտիվ քննարկում էին ժամանակակից երիտասարդության հիմնական հոգեւոր խնդիրները:

Ամառային ճամբարի գաղափարը ամբողջովին արդարացրեց կազմակերպիչների եւ ծրագրի մասնակիցների սպասումները, հատկապես նպաստեց, որպեսզի երիտասարդությունը հաղորդակից դառնա Հայ ժողովրդի պատմությանը, Հայ Առաքելական Եկեղեցու եւ ընդհանուր առմամբ քրիստոնեության ավանդույթներին: