Համաշխարհային տնտեսության մեջ, այդ թվում նաեւ Հայաստանում կայունացման միտումներ են նկատվում

PanARMENIAN.Net - Հայաստանի բյուջետային պակասուրդը ՆՀԱ-ի նկատմամբ 2009թ-ի վերջին չի գերազանցի 6.5% մակարդակը, հայտարարեց ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսին Հայաստանի Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Ինչպես նկատեց նախարարը, Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալները «ոչ մեկի համար անակնկալ չէին», քանի որ առկա ցուցանիշները համապատասխանում են տարվա ընթացքում սպասված կանխորոշումներին եւ համապատասխանում են նրանց, որոնք կատարվել են միջազգային կառույցների կողմից` հաշվի առնելով դինամիկայի այն միտումները, որոնք նկատվում են երկրում: Այս կապակցությամբ, Դավթյանը հիշեցրեց, որ Հայաստանում յոթ ամսվա կտրվածքով արձանագրվել է ՆՀԱ-ի անկում անելի քան 18%-ով, ինչը հիմնականում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանք է: Բացի այդ, նախարարը հավաստիացրեց, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից ՆՀԱ-ի ցուցանիշը կբարելավվի եւ տարվա վերջին ավելի քիչ անկում կարձանագրվի:



Դավթյանի կարծիքով, բյուջետային ցուցանիշները համապատասխանում են առաջին յոթ ամսվա ցուցանիշներին` բյուջեի եկամուտը կազմեց 359 մլրդ դրամ, ծախսերը`426.5 մլրդ դրամ, այս պարագայում ընթացիկ պետբյուջեի պակասուրդը կազմում է 67.5 մլրդ դրամ, ինչը ՆՀԱ-ի նկատմամբ կազմում է 4.7 %. Նա ավելացրեց նաեւ, որ այս տարվա արդյունքներով, առկա ցուցանիշը չի գերազանցի Հայաստանի Ազգային Ժողովի կողմից հաստատած 7.5 % մակարդակի սահմանը ՆՀԱ-ի նկատմամբ: «Հուսով եմ, որ տարվա վերջում մենք կկարողանանք պահել այս ցուցանիշը»,- ասաց նա:



Ինչ վերաբերում է 2010թ.-ի բյուջեի պակասուրդին, ապա, Դավթյանի խոսքերով, 2009թ-ի հետ համեմատած, սպասվում է դրա իջեցումը 1%-ով: Եվ 2010թ-ի վերջում այս ցուցանիշը կարող է կազմել 5-5.5%` վերադառնալով առաջվա տարիների 3% ցուցանիշին ՆԳԱ-ի նկատմամբ:



Ֆինանսների նախարարի կարծիքով, տնտեսության մեջ նկատվում են կայունացման միտումներ, սակայն առկա է դրանց պահելու խնդիրը: Համաշխարհային ճգնաժամը մոտենում է իր ավարտին, հատկապես` ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ռուսաստանում, եւ սա չի կարող դրական ազդեցություն չթողնել Հայաստանի տնտեսության վրա:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---