38.6 մլրդ դրամի ռուսական վարկն արդեն հասել է Հայաստան

PanARMENIAN.Net - 38.6 մլրդ դրամի ռուսական վարկն արդեն հասել է Հայաստանի տնտեսությանը, ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսին լրագրողներին հայտարարեց Հայաստանի Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը : Նրա խոսքերով, ռուսական կայունացման վարկի մեծ մասը կուղղվի տնտեսության զարգացմանը: «Դրամին համարժեք ամբողջ այս փաթեթը կկազմի շուրջ 185 մլն դրամ, որոնցից 120 մլն նկատմամբ արդեն ընդունված են որոշումներ տնտեսության զարգացման եւ խթանման համար, իսկ 38.6 մլրդ դրամ արդեն հասել են տնտեսությանը»,- ասաց նա:



Այս ենթատեքստում Դավթյանը ավելացրեց, որ այս փուլում Ֆինանսների նախարարությունը ակտիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի մնացած միջոցները որքան հնարավոր է արագ հասնեն տնտեսական սուբյեկտներին` տնտեսական իրական սեկտորին` փոքր եւ միջին բիզնեսին, խոշոր ձեռնարկություններին եւ տան իրական արդյունքներ: «Սրանք խոշոր միջոցներ են, որոնք մոտակա մի քանի ամսվա ընթացքում պետք է տեղաբաշխվեն»,- ավելացրեց նա: Նույն ժամանակ նախարարը բացատրեց, որ տնտեսությունը իներցիոն համակարգ է, եւ ձեռնարկվող քայլերի արդյունքը միանգամից տեսանելի չի դառնա` ներգրավված միջոցների տեղաբաշխումը անցնում է մի շարք ձեւակերպումներ եւ ժամանակ է պահանջում, որպեսզի ապահովվի վարկային միջոցների վերադարձը եւ, համապատասխանաբար, տնտեսության զարգացումը: «Տնտեսության վերականգնումը կընթանա աստիճանաբար, եւ չորրորդ եռամսյակի վերջում տնտեսության իրական սեկտորը կզգա ձեռնարկված քայլերի արդյունքները»,- ասաց նա:



Բացի այդ, նախարարը նշեց, որ Հայաստանի կառավարությունը տարվա սկզբից 30 մլն դոլարին համարժեք դրամ տրամադրեց փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար, գործընթացի մեջ է նաեւ Համաշխարհային բանկի վարկային ծրագիրը: «Այս միջոցների մի մասը արդեն հասել է տնտեսությանը, եւ սա թույլ է տալիս տարվա ցուցանիշներին նայել լավատեսորեն»,- ավելացրեց Դավթյանը:



Ռուսաստանի եւ Հայաստանի ֆինանսների նախարարները` Ալեքսեյ Կուդրինը ու Տիգրան Դավթյանը, մայիսի 20-ին համաձայնագիր ստորագրեցին Երեւանին 500մլն դոլ 15 տարվա վարկով LIBOR-ի դրույքով գումարած 3% տրամադրելու մասին երկրին ճգնաժամի պայմաններում աջակցելու համար:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---