ԱՀՀ մշտական աշխատանք է վարում` ուղղված ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարը (ԱՀՀ) մշտական աշխատանք է վարում` ուղղված ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտնել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական Համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Բանաձեւն օժանդակող կոնգրեսականների թիվն առանձնապես չի փոխվել: Բայց մենք հուսով ենք, որ աշնանը, երբ կոնգրեսականները վերադառնան արձակուրդից, բանաձեւի շուրջ գործընթացը կակտիվանա»,- նկատել է ԱՀՀ տարածաշրջանային տնօրենը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---