Հայաստանի Կենտրոնական բանկը խթանում է տնտեսությունը եւ զսպում գնաճը

PanARMENIAN.Net - Լավագույն վերաֆինանսավորման դրույքն այն է , որն ապահովում է ցածր գնաճ եւ բարձր տնտեսական աճ, ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսին լրագրողներին հայտնեց Հայաստանի Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:



Նրա խոսքերով, Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման դրույքները, ինչը ողջունվում է Ֆինանսների Նախարարության կողմից: «Դրույքի իջեցման գործընթացը շարունակվում է, ինչը խթանում է տնտեսությունը: Մենք ուրախ կլինեինք, եթե Կենտրոնական բանկը շարունակեր իջեցնել այն, սակայն նրա խնդիրների մեջ մտնում է ոչ միայն տնտեսության զարգացումը, այլ նաեւ ցածր գնաճի ապահովումը: Լավագույն վերաֆինանսավորման դրույքն այն է , որն ապահովում է ցածր գնաճ եւ բարձր տնտեսական աճ»,- նշեց Դավթյանը:



Այնուամենայնիվ, նախարարի խոսքերով, նկատվում են դրական միտումներ, որոնք ձեւավորում են «էժան փողեր»: «Սա շատ դրական իմպուլս է, որը դեպի առեւտրական բանկերի կողմն է ուղղված «էժան փողերի» ձեւավորման համար»,- բացատրեց նա:



2009թ. օգոստոսի 11-ին Հայաստանի Կենտրոնական բանկը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման դրույքը 0.25 տոկոսային կետով մինչեւ 5.25 տարեկան տոկոսադրույքով: Տարվա սկզբից վերաֆինանսավորման դրույքը կազմում էր 8%: Այն արդեն իջեցված էր վեց անգամ այս տարվա մարտի 3-ից հետո, երբ Կենտրոնական բանկը հայտարարեց լողացող փոխարժույթի քաղաքականությանը վերադառնալու մասին, բարձրացրեց վերաֆինանսավորման դրույքը մեկ տոկոսային կետով` սահմանելով այն տարեկան 7.75% -ով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---