ՀԲ-ը Հայաստանին 36,6 մլն դոլար կտրամադրի գյուղական ճանապարհների վերականգնման համար

PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ին Համաշխարհային բանկի գործադիր խորհուրդը հաստատեց Հայաստանի համար 36,6 մլն դոլարի չափով լրացուցիչ վարկային միջոցների տրամադրումը «Ճանապարհների երկարատեւ վերականգնում» ծրագրի համար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Ստացված միջոցները կուղղվեն երկրի գյուղական ճանապարհների վերականգնմանը` 140 կմ ընդհանուր երկարությամբ:



Ինչպես նշվում է հաղորագրության մեջ, լրացուցիչ վարկային միջոցները կնպաստեն Հայաստանի տնտեսության վրա ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության հետեւանքների մեղմացմանը, մասնավորապես նախագծման, կապիտալ շինարարության եւ ճանապարհների անվտանգության ապահովման գործընթացում ժամանակավոր աշխատատեղերի ստեղծմանը: Աշխատանքները կսկսվեն 2009թ. սեպտեմբերի վերջին:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---