ՀՀ Սփյուռքի նախարարությունը քննարկել է Բեռլինի համալսարանի Հայագիտության կենտրոնին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարՀրանուշ Հակոբյաննընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանին: Հանդիպման ընթացքումքննարկվեցինԳերմանիայում հայկական Սփյուռքի հետտարվող աշխատանքներին վերաբերողհարցեր: Նախարարը կարեւորեցԳերմանիայում մասնագիտական կառույցներ ստեղծելու, համայնքում կրթական հարցնակտիվացնելու եւ մեկօրյադպրոցներ հիմնելու խնդիրները: Տիկին Հակոբյաննանդրադարձավնաեւ Բեռլինի բաց համալսարանումգործող հայագիտական կենտրոնին 2010թ. նախատեսվող հունվարից ֆինանսական օգնություն ցուցաբերելու խնդրին:



Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ՀՀ սփյուռքի նախարարության բարեկամների խումբ ստեղծելու, դեսպանատներին կից երիտասարդական կառույցներ, «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի թղթակցական կետ հիմնելու, ինչպես նաեւ մշակութային, կազմակերպչական հարցերը համայնքում ակտիվացնելու հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---