28 օգոստոսի 2009 - 18:57 AMT
Ձյուդոյի Թուրքիայի հավաքականը հաստատել է իր մասնակցությունը Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
Թուրքիայիհավաքականըվերահաստատել է սեպտեմբերի 11-13 Երեւանում կայանալիքՁյուդոյի Եվրոպայի երիտասարդներիառաջնության մասնակցության իրհայտը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիան: Ինչպես նախկինում հաղորդվում էր, Թուրքիայի երիտասարդական հավաքականը նախնական կազմով առաջնությանը պետք է ներկայանար 5 տղա եւ 6 աղջիկ ձյուդոյիստներով:

Ձյուդոյի Թուրքիայի հավաքականի կազմը`

Կանանց հավաքական`

Շահին Էբրուն (44 կգ)

Չիբիր Դերյան (48 կգ)

Զեհիր Թաջբուն (52 կգ)

Կատիփողլու Բաշրան (63 կգ)

Տղամարդկանց հավաքական`

Շոռլի Փանջուն (73 կգ)

Բաշոլ Մեհեմետ Բարքինը (81 կգ)

Յազիչի Ֆեյյազը (100 կգ)

Թուրքիայի պատվիրակության կազմում հավաքականին ուղեկցելու են 5 մարզիչ, 1 մրցավար, 1 ձյուդոյի պաշտոնյա: Թեեւ Թուրքիայիազգայինհավաքականը 2000 թվականին նույնիսկ Օլիմպիական չեմպիոն է ունեցել, այնուամենայնիվ վերջին տարիների ցուցանիշներով հավաքականը ամենաբարձր հորիզոնականները չի զբաղեցնում ձյուդոյի վարկանիշային աղյուսակում: