Հայաստանի երիտասարդ պահպանողականները բողոք են արտահայտել Ֆրանսիայի նախագահին

PanARMENIAN.Net - Այսօր` ժամը 11:00-ին, ՀՀ-ումՖրանսիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցավԵրիտասարդ պահպանողականների ցույցը` ի պաշտպանություն Հայաստանում քաղաքական հետապնդման ենթարկվող Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի, որից հետոհավաքվածներըՖրանսիայի նախագահՆիկոլյա Սարկոզիինուղղված նամակ հանձնեցին:



Երիտասարդ պահպանողականների միության ուղերձում նշվում է, որ ծագումով հայ Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը իր նշանակալի ավանդն է ներդրել Հայաստանում ժողովրդավարության եւ անկախության վերականգնման պայքարում: «Բարձր գնահատելով նաեւ Ձեր երկրի միջնորդական ջանքերը ՀՀ-ում ժողովրդավարության հաստատման գործում` մասնավորապես քաղբանտարկյալների նկատմամբ համաներում կիրառելու հարցում` ներքոստորագրայլներս մեր զայրույթն ու վրդովմունքն ենք հայտնում Ֆրանսիայի անտարբերության կապակցությամբ, որն առկա է քաղաքական դրդապատճառներով ազատազրկված Սարգիս Հացպանյանի նկատմամբ»:



Հայաստանի Երիտասարդ պահպանողականների միությունը հայտարարում է, որ Սարգիս Հացպանյանին ազատելու հարցում Ձեր չմիջամտությունը դիտում ենք որպես ՀՀ ներկա հակաժողովրդավարական` «ոչ լեգիտիմ իշխանություններին» սատարելու անթաքույց դրսեւորում, ինչը կարող է սեւացնել Ձեր երկրի բարի համբավը հայ երիտասարդության աչքերում, հաղորդում է Հայաստանի Երիտասարդ պահպանողականների միության մամլո հաղորդագրությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---