Իտալացիները ավարտեցին Մինաս Ավետիսյանի վորմնանկարի վերականգնողական աշխանանքները

PanARMENIAN.Net - Իտալացի վերականգնողները ավարտեցին Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդը» հռչակավոր որմնանկարի վերականգնողական աշխանանքները: Այս մասին հաղորդվել է օգոստոսի 28-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ, որին ներկա էին Ֆլորենցիայի վերականգնողներ` Ֆաբրիցիո Յակոպինին եւ Լորենցո Կասամենտին, այդ թվում նաեւ Հայաստանի Մշակույթի նախարարի խորհրդատու Սոնա Հարութունյանը եւ տան թանգարանի տնօրեն, Մինասի որդի Արամ Ավետիսյանը:



Մեկ տարվա ընթացքում հրավիրված վերականգնողները պարբերաբար ժամանում էին Հայաստան որմնանկարի վրա վերականգնողական աշխատանքներ կատարելու համար, որը Գյումրիից տեղափոխվել էր նկարչի հայրենի Ջաջուր գյուղ: Ֆաբրիցիո Յակոպինիի խոսքերով, որմնանկարը փրկելու գործում ամենադժվարն այն պատից անջատելն ու այդ որմնանկարում Մինասի օգտագործաց գունային գամայի համապատասխանեցումն էր:



«Ի սկզբանե, նկարչի օգտագործած գունային գամային առաջին ծանոթությունից հետո, մենք տեսանք փոքր ինչ պարզամիտ մի նկարչի պատկեր, սակայն հետո, դատելով նրա գույների եւ ստվերի թափանցիկությունից, պարզ դարձավ, որ այսպես կարող է նկարել միայն բացառիկ տաղանդ ունեցող նկարիչ», - ավելացրել է

Յակոպինին:



Բացի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարից, իրենց փրկության են սպասում նաեւ Մինաս Ավետիսյանի 8-ը որմնկարներ: Հայաստանի մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանի խոսքերով, որմնանկարը վերականգնելու համար պահանջվել է 10 մլն. դրամ ( 27 հազար դոլար):



«Մինասի հաջորդ որմնանկարը, որը նույնպես շտապ վերականգնելու կարիք ունի` Վահանավանքի «Հայաստան» մասշտաբային աշխատանքն է, որի չափերը 5x3 մետր են կազմում: Իտալացի վերականգնողները պատրաստակամություն հայտնեցին աշխատանքի անցնել 2010 թ. գարնանը: Հույս ունեմ, որ այդ ժամանակ կգտնվեն հովհանավորներ, որոնք պատրաստ կլինեն օգնելու կառավարությանը որմնանկարը վերականգնելու հարցում»,- ավելացրել է Սոնա Հարութունյանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---