Հայոց ցեղասպանության զոհերի սերունդների փաստաբանները կբողոքարկեն ԱՄՆ վերաքննիչ դատարանի որոշումը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների շահերը պաշտպանող փաստաբանները կբողոքարկեն Դաշնային վերաքննիչ դատարնի վերջերս ընդունած որոշումը, որը Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին արգելում է հայց ներկայացնել օտաերկրյա ապահովագրական ընկերությունների դեմ` չվճարված ապահովագրական պոլիսները վճարելու պահանջով: Այդ մասին հայտրարել է Հայոց ցեղասպանության զահերի սերունդների շահերը ներկայացնող փաստաբաններից մեկը` Մարկ Գերագոսը: Նրա խոսքերով, դատարանի տվյալ որոշումը կարելի է բողոքարկել մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 10-ը:



Ինչպես հայտարարել է Մարկ Գերագոսը, փաստաբանները պահանջում են, որպեսզի գործն ուսումնասիրվի ԱՄՆ-ի 9-րդ մարզային վերաքննիչ դատարանում, որն իրավաբանական շրջանակներում առավել հայտնի է որպես «դատալսում ամբողջ կազմով»:



«Դատարանի որոշումն անհեթեթ է: Այդ հարցը վերաբերում է ապահովագրությանը, եւ մենք հայց ենք ներկայացրել եվրոպական ապահովագրական ընկերության դեմ, որը ստանձնել է Հայոց ցեղասպանության զոհերի սերունդների ապահովագրական պոլիսները վճարելու պարտավորությունը», - հայտարարել է փաստաբան Գերագոսը:



Հայ Դատի արեւմտյան բյուրոյի խորհրդի նախագահ Վիգեն Սոնենտ-Փափազյանը նշել է, որ ԱՄՆ վերաքննիչ դատարանի որոշումը վիրավորական է ԱՄՆ հայկական համայնքի համար, եւ եթե այն անփոփոխ մնա, ապա Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության փաստի հերքման համար վտանգավոր նախադեպ կդառնա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---