Ամերիկացի կոնգրեսականը սխալ է համարում ԱՄՆ Դաշնային վերաքննիչ դատարանի որոշումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը սխալ է համարում ԱՄՆ Դաշնային վերաքննիչ դատարանի որոշումը, որով Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին արգելվում է չվճարված ապահովագրական պայմանագրերը վճարելու հայցերով հանդես գալ արտասահմանյան ապահովագրական ընկերությունների դեմ: Նրա խոսքերով, Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առնի այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչված է Կալիֆորնիայի, ինչպես նաեւ ԱՄՆ 41 նահանգներում: «Ես վստահ եմ, որ դա ժամանակավոր երեւույթ է եւ մենք պետք է հաղթահարենք նաեւ դա: Ցավոք, այդ որոշումը հերթական հարվածը հանդիսացավ, սակայն մենք կկարողանանք հաղթահարել այն»,-համոզվածություն հայտնեց ամերիկացի կոնգրեսականը, հաղորդում է Asbarez.com-ը:



Օգոստոսի 20-ին ԱՄՆ Դաշնային բողոքարկիչ դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին արգելվում է չվճարված ապահովագրական պայմանագրերը վճարելու հայցերով հանդես գալ արտասահմանյան ապահովագրական ընկերությունների դեմ, քանի որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---