28 օգոստոսի 2009 - 18:46 AMT
Իրաքի հայ փախստականները հաջողությամբ ինտեգրվում են հայկական միջավայրին
Ամփոփվել են առաջին փուլի «Մշակութային ընտելացում կրթության միջոցով» ծրագրի արդյունքները: Մեկ տարվա ծրագրի նպատակն էր Իրաքից Հայաստան տեղափոխված էթնիկ հայերի մշակութային ընտելացումը եւ ապրելու պայմանների բարելավումը:

Ծրագրի շրջանակներում անցկացվել են մի շարք միջոցառումներ նախադպրոցական երեխաների համար եւ ուսումնական ծրագրեր, որոնք կնպաստեն մեծահասակ փախստականների սոցիալական կարգավիճակի բարձրացմանը: Ծրագիրը իրականացվել էր «Save the children» եւ Mission Armenia միջազգային կազմակերպության կողմից, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի աջակցությամբ:

«Տարվա ընթացքում, 33 նախադպրոցական տարիքի երեխա սովորում էին հայոց լեզու եւ պարզ թվաբանական հաշվարկ, եւ այժմ նրանք պատրաստ են սեպտեմբերի 1-ին գնալ առաջին դասարան: Իր հերթին, փախստական մեծահասակների 50% մասնակցեց բիզնես նախագծերի ծրագրերի ստեղծմանը»,- միջոցառմանը հաղորդեց Հայաստանի «Save the children» ծրագրի ղեկավար Իրինա Սողոյանը:

«Մշակութային ընտելացում կրթության միջոցով» նախագծի մեջ մտան «Երեխաների ցերեկային խնամքի կենտրոն», «Նախադպրոցական կրթության կենտրոն», «Երեխաները երեխաների համար» ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս փախստականների երեխաներին շփվել իրենց հասակակիցների հետ, եւ «Աշխատանքի տեղավորման ծրագիր», որի շրջանակներում մեծահասակ փախստականները հնարավորություն ստացան սովորել արեւելահայերեն եւ ռուսերեն լեզուները ավելի արագ ինտեգրվելու համար: