Երեւանում ԱՄՆ դեսպանատանը բացվել է սետոր Քենեդիի Սգո մատյան

PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը սենատոր Էդվարդ Քենեդիի վախճանի առնչությամբ կբացվի Սգո մատյան: Ցավակցություններ հայտնել ցանկացողները կարող են Սգո մատյանում գրառում կատարել օգոստոսի 31-ին Երեւանի ժամանակով 10:00-ից մինչեւ 17:00-ին, հաղորդում է Երեւանում ԱՄՆ դեսպանության լրատվական ծառայությունը:



Սենատոր Էդվարդ Քենեդին` երեք եղբայրներից վերջինը, վախճանվել է օգոստոսի 26-ին 77 տարեկան հասակում: Էդվարդ Քենեդին ԱՄՆ-ի սենատորի պաշտոնը զբաղեցրել է 1962 թվականից: Նա եղել է Սենատի առողջապահության եւ կրթության կոմիտեի նախագահ:



Էդվարդի Ավագ եղբայրը` ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդին, սպանվել էր 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալասում, միջնեկ եղբայրը` սենատոր եւ արդարադատության նախարար Ռոբերտ Քենեդին սպանվել էր 1968 թվականին նախագահական նախընտրական քարոզարշավի ընթացքում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---