31 օգոստոսի 2009 - 12:42 AMT
Թուրք դիվանագետներն Իլհամ Ալիեւին են ներկայացրել Անկարայի դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ
Բաքու է ժամանել Թուրքիայի արտգործնախարարի խորհրդական Ֆերիդուն Սինիրիօղլուն եւ բարձրաստիճան թուրք դիվանագետների պատվիրակությունը: Այցի շրջանակներում թուրք դիվանագետները հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ շարադրել են պաշտոնական Անկարայի դիրքորոշումը Կովկասի զարգացումների մասին: Տեղի ունեցած հանդիպումից հետո Սինիրիօղլուն հայտարարել է լրագրողներին, որ իրենք ներկայացրել են Ադրբեջանի նախագահին Թուրքիայի մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, գրում է թուրքական Today`s Zaman թերթը: