Հայաստանը դեռեւս չի տեսնում, թե Անկարան ձգտում է կատարել ստանձնած պայմանավորվածությունները

PanARMENIAN.Net - Հայաստանը հավատարիմ է մնում իր նախկին համոզմանը` Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը BBC-ին տված հարցազրույցում: «Ես երկու անգամ հայտարարել եմ այդ մասին եւ հայտարարում եմ հետեւյալը` ես կմեկնեմ Թուրքիայում կայանալիք ֆուտբոլային խաղին, եթե սահմանն արդեն բաց լինի, կամ դրա շեմին գտնվի: Այսինքն, եթե թուրքերը կատարեն ստանձնած պայմանավորվածությունները դա մեկ բան կլինի, եթե ոչ` բոլորովին այլ բան: Մենք պայմանավորվածություններ ունենք: Ես կարծում եմ, որ նորմալ, ճիշտ ուղին այն է, երբ կողմերը կատարում են պայմանավորվածությունները»,-ասել է նախագահը: Ս.Սարգսյանը հավելել է, որ մինչ այժմ այդ պայմանավորվածությունները կատարելու թուրքական կողմի ցանկությունը կամ ձգտումը չի տեսնում:



Թղթակցի այն հարցին, թե կմեկնի արդյոք ՀՀ նախագահը Թուրքիա երկու երկրների հավաքականների պատասխան ֆուտբոլային խաղին, նախագահն ասել է. «Այս հարցին երկու պատասխան կա: Մեկը` կմեկնեմ թե ոչ` էական չէ: Ես ցանկանում են ասել, որ մենք կարող ենք չկապել ֆուտբոլային խաղի այցելությունը Թուրքիայի հետ մեր հարաբերությունների հետ: Պատկերացնենք, երկու տարբերակ: Ենթադրենք, մենք սառեցնում ենք մեր բանակցությունները Թուրքիայի հետ եւ ես մեկնում եմ Թուրքիա` ֆուտբոլային խաղի: Եվ երկրորդ տարբերակը` մենք շարունակում ենք բանակցությունները, սակայն ես չեմ մեկնում: Ի՞նչն է կարեւոր: Ցանկանում եմ ասել, որ եթե դուք ձեր հարցը տալիս եք Թուրքիայի հետ մեր բանակցությունների համատեքստում եւ հարցնում եք, թե կկարողանանք արդյոք մենք արդյունքի հասնել մինչեւ հոկտեմբեր, ապա այսպիսին կլինի իմ պատասխանը»,-նշել է Սերժ Սարգսյանը:--ԿԱ--
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---