31 օգոստոսի 2009 - 13:47 AMT
«ԱրմենՏել» ընկերությունը նվազեցրել է USB-մոդեմների գները
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) նվազեցրել է USB-մոդեմների գները: 35 հազար դրամի փոխարեն այժմ մոդեմները վաճառնում են 18 կամ 22 հազարով, կախված մոդեմի մակնիշից:

Օգոստոսի սկզբին ընկերությունը գործարկել է շարժական ինտերնետի ավելի ցածր սակագներ, իսկ մոդեմների գների նվազեցման շնորհիվ շարժական ինտերնետն էլ ավելի մատչելի է դարձել: