Ճանապարհային ոստիկանություն. 2009-ին հաջողվել է 40 կյանք փրկել

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ արձանագրվել է ՃՏՊ 1208 դեպք, 207 զոհ եւ 1709 տուժած: Այսօր ՃՏՊ մասին նման տվյալներ է ներկայացրել Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյանը: Նրա խոսքով, 2008-ի համեմատ հաջողվել է փրկել 40 կյանք:



Գնդապետը գոյ է ոստիկանության աշխատանքից: «Դրանք պատահակն թվեր չեն, քանի որ վերջին տարվա ընթացքում աճել է անձնակազմը, բարելավվել է աշխատանքի տեխնիկական կողմը: Մենք մեր գործն անում ենք բոլոր ուժերով եւ ողջ կազմով»,- նշել է նա:



2008թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել էր ՃՏՊ 1340 դեպք, 247 զոհ եւ 1955 տուժած:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---