31 օգոստոսի 2009 - 20:39 AMT
Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Էդվարդ Քենեդիի մահվան կապակցությամբ
Ամերիկացի սենատոր Էդվարդ Քեննեդին` hռչակավոր քաղաքականգործիչների տոհմիայդ ներկայացուցիչը հայժողովրդի բարեկամն էր եւ տասնամյակներ շարունակ իր անուրանալի աջակցությունն էր բերում հայ ժողովրդի եւ Հայաստանի կենսական շահերին առնչվող ձեռնարկումներում: Այդ մասին ասվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձում ամերիկացի սենատորի մահվան կապակցությամբ: «Խոր ցավովտեղեկացա ամերիկյանքաղաքական գործիչ, սենատորԷդվարդ Քենեդիիմահվան մասին: Անժխտելի են Էդվարդ Քենեդիի ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի ազատության պայքարին աջակցելու, երկրաշարժից եւ ռազմական հակամարտությունից տուժած հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու ուղղությամբ»,- նշվում է ՀՀ նախագահի ուղերձում:

Սերժ Սարգսյանի խոսքով, սենատոր Քենեդիի` բարեկամի, ազատության ու արդարության անխոնջ մարտիկի կերպարը երկար կապրի բոլոր հայորդիներին սրտերում: «Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունիցխորին ցավակցությունեմ հայտնում Քենեդիների ընտանիքին, ՄիացյալՆահանգների կառավարությանը եւ ժողովրդին»,- ընդգծվում է Հայաստանի ղեկավարի ուղերձում: