ԼՂՀ անկախության ճանաչմամբ Հայաստանի դիրքորոշումն ավելի պարզ ու հստակ կդառնա

PanARMENIAN.Net - «Հայաստանի հասարակայնությունը բարձր գաղափարների կարիք ունի, որոնց շուրջ նա կկարողանա միավորվել»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:



Ալավերդյանի խոսքով, նման գաղափարների շարքում «Ժառանգությունն» առաջարկում է ՀՀ-ում իսկական իրավական պետության ձեւավորումը եւ միջազգային հանրության կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանն աջակցելը: «Եւ Հայաստանը պետք է առաջինը ճանաչի Արցախի անկախությունը»,- նշել է Ալավերդյանը:



Հայաստանի կողմից ԼՂՀ պետական անկախության քաղաքական ճանաչման արդյունավետության մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին Ալավերդյանը պատասխանել է, որ այդ գործողությամբ Հայաստանի դիրքորոշումը ԼՂՀ առնչությամբ ավելի պարզ ու հստակ կդառնա, իսկ ադրբեջանական կողմը չի կարողանա բողոքել բանակցային գործընթացին ԼՂՀ մասնակցության դեմ, քանի որ ՀՀ-ն արդեն ճանաչել է նրան` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: «Այժմ մենք Հայաստանի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերին առաջարկում ենք ճանաչել Արցախի` որպես անկախ պետության կայացման օրինականությունը, սակայն, վախենամ` դա նույնպես կարհամարվի իշխող քաղաքական ուժերի կողմից»,- նշել է պատգամավորը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---