1 սեպտեմբերի 2009 - 14:02 AMT
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ. «Հարգելի՛ ուսուցիչներեւ ծնողներ, սիրելի՛ աշակերտներ, շնորհավորում եմ ձեզԳիտելիքի օրվա կապակցությամբ:

«Գիտելիքը հզոր զենք է» արտահայտությունը հատկապես արդիական էներկաաշխարհում: Որքան կրթված էհասարակությունը, այնքան ավելի մեծհնարավորություններ ունի կազմակեպելու իր կյանքը, ապահովելու իր բարեկեցությունը, պահպանելու եւ զարգացնելու իր մշակույթը:

Այս հանրահայտճշմարտություններըՀայաստանի իշխանությունների համար գործողությունների ծրագրի հիմք են: Մեր ուշադրության կենտրոնում է կրթական համակարգի խնդիրներն ու ոլորտի բարեփոխումների ընթացքը»,-ասվում է Սերժ Սարգսյանի ուղերձում:

«Շնորհավորում եմ հատկապես առաջին դասարանցիներին, ովքեր առաջին անգամ ոտք են դնում դպրոցական շեմից` բացահայտելու մի նոր ու անսահման աշխարհ` գրքերի աշխարհը, որ «տիեզերք է անեզր»:

Հաջողություն եմ մաղթումուսուցիչներինու աշակերտներին նորուսումնական տարում: Թող այն լինի արդյունավետ, քանզի գիտելիքի ձեռքբերման յուրաքանչյուր տարին եւ նույնիսկ օրը կարեւոր են: Դրանցով է պայմանավորված վաղվա Հայաստանի հզորությունն ու նկարագիր»,-ասվում է ուղերձում: