1 սեպտեմբերի 2009 - 21:46 AMT
Հայաստանը ջանացել է արժանապատվորեն կարգավորել հարաբերությունները հարեւան երկրների հետ
Հայաստանը մոտեցրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը: Այդ մասին, ելույթ ունենալով ԱԳՆ կենտրոնական աշխատակազմի եւ արտասահմանում Հայաստանի դիվանագիտական առաքելությունների ու ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հավաքի բացմանը, հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ինչպես արդենգիտեք, երեկ տարածվել էհամատեղ հայտարարություն` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Հրապարակվել են նաեւ այն համաձայնեցված փաստաթղթերը` «Արձանագրություն երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին», որոնք արտացոլում են մինչ օրս ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջականությունը: Անցյալ տարվամերհանդիպմանժամանակ ես ասել եմ, թե ինչնպատակներ եմ հետապնդել Թուրքիայի Նախագահին Հայաստան հրավիրելով: Հայաստանը մոտեցրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը: Ավելացան միջազգային հանրության տեղեկացվածությունն ու պարտավորվածությունը»,- նկատել է ՀՀ ղեկավարը: Նրա խոսքով, Երեւանըփորձել էարժանապատվորեն կարգավորել հարաբերությունները մեր հարեւան պետության հետ, ինչպես վայել է 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհին:

«Երեկ հրապարակված նախագծերն արտացոլում են երեք առանցքային իրականություն, որոնցից մեկն այն է, որ, ինչպեսեսբազմիցսասելեմ, Թուրքիայիհետվարածմերբանակցությունները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կամ դրա հետ կապված որեւէ այլ խնդրի հետ կապված որեւէ նախապայման: Երկրորդը, ինչպեսեւ պնդում էինք, հայ-թուրքական հարաբերությունների պատմական հարթության հարցերը պետք է քննարկվեն ոչ թե պատմաբանների հանձնաժողովի, այլ միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկի ձեւաչափով»,- հայտնել է ՀՀ նախագահը: Նա ավելացրել է, որ առաջինանգամանկախՀայաստանի պատմության մեջ կարեւորագույն միջազգային փաստաթղթերի ստորագրմանը կնախորդեն հանրային քննարկումներ: Դրանք հնարավորություն կտան լսելու բոլոր տեսակետներն ու մոտեցումները:

«Ես կարեւորում եմ այս հարցում բոլորիդ ակտիվությունը: Դուք պետք է ակտիվ դերակատարում ստանձնեք այդ հանրային քննարկումների ընթացքում եւ Հայաստանում, եւ Սփյուռքում: Պետք է մանրամասնեք եւ բացատրեք նախաստորագրված արձանագրությունների դրույթները` դրական եւ, ինչո՞ւ չէ, խնդրահարույց բոլոր բաղադրիչներով»,- հայտնել է Սերժ Սարգսյանը: