1 սեպտեմբերի 2009 - 22:27 AMT
Դավուդօղլուն տեղեկացրել է Լավրովին ու Ֆասիեին հայ-թուրքական գործընթացի մասին
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավուդօղլուն հեռախոսով տեղեկացրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հայ-թուրքական գործընթացի մասին:

Ահմեդ Դավուդօղլուն խնդրել է նաեւ Լավրովին ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը` նպաստելու համար կայուն խաղաղության ու կայունության հաստատմանը Կովկասում: Դրանից մեկ օր առաջ, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեի հետ եւ պատմել է նրան Երեւանի եւ Անկարայի միջեւ ստորագրված երկու արձանագրությունների մասին: