1 սեպտեմբերի 2009 - 23:31 AMT
Նախկին արտգործնախարար. ԼՂՀ հարցի լուծման մեջ Հայաստանի ղեկավարությունը կարող է գնալ զիջումների
«Քանի որ Հայաստանի ղեկավարությունը երկրի ներսում լեգիտիմության հետ կապված խնդիրներ ունի, Լեռնային Ղարաբաղի խնդրում նա կարող է գնալ զիջումների, որոնք հակասում են ՀՀ պետական շահերին», - ասյօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին նշեց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Ըստ Արզումանյանի` Հայաստանի նախագահի գործունեությունը վտանգում է ոչ միայն ԼՂՀ հիմնախնդրի լուծման գործընթացը, այլեւ Հայաստանի անվտանգությունը: «Այս վտանգների կասեցման միակ միջոցը նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն է»,- ավելացրել է նախկին նախարարը: